Բաքուն մեղադրում է Բիշքեկին Հայաստանին աջակցելու մեջ![]() 3 մարտի 2017 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանն Իսլամաբադում չի ստորագրել Տնտեսական համագործակցության կազմակերպության ամփոփիչ հայտարարության քաղաքական դրույթները, ինչն առաջացրել է Բաքվի դժգոհությունը: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ղրղզստանի դիրքորոշումն անհասկանալի է: ՏՀԿ անդամ պետությունների ղեկավարներն ամփոփիչ հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել կազմակերպության տարածքում չկարգավորված հակամարտությունների, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության, առկայության առնչությամբ՝ նշելով, որ դրանք խոչընդոտում են տնտեսական զարգացմանը: «Ամփոփիչ հայտարարության մեջ անդամ պետություններն արձանագրել են, որ հակամարտությունների առկայությունը կազմակերպության տարածքում արգելակում է տնտեսական զարգացումն ու համագործակցությունը: Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ զարգացումը, խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում անմիջական կապ ունեն կայուն զարգացման ու կայունության հետ: Տնտեսական զարգացման և տարածաշրջանային գործակցության օրգանական կապը խաղաղության ու անվտանգության հետ բոլորի կողմից ընդունված միջազգային սկզբունք է»,-ասել է Հաջիևը, հայտնում է Haqqin.az-ը Trend-ի վրա հղումով: «Ուստի բոլորովին հասկանալի չէ Ղրղզստանի դիրքորոշումը: Նման դիրքորշումը լուրջ հարց է առաջացնում՝ ում ջրաղացին է ջուր լցնում այդ երկիրը»,-ասել է Հաջիևը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |