Արոնյանը միացել է վիրավոր զինվորներից մարտի 8-ի բացիկ գնելու ակցիային

Արոնյանը միացել է վիրավոր զինվորներից մարտի 8-ի բացիկ գնելու ակցիային

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը միացել է վիրավոր զինվորներից մարտի 8-ի բացիկ գնելու ակցիային: Հայտնի շախմատիստը որոշել է շնորհավորել մտերիմներին զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողների պատրաստած տոնական բացիկներով։ Արոնյանն այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Մեծ սիրով հարազատներիս կշնորհավորեմ մեր վիրավոր զինվորների պատրաստած բացիկներով:Միանում եմ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ծրագրին: Միացեք և Դուք: Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ակցիային է միացել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---