Գաբալայի ՌԼԿ-ի օգտագործման հարցը կքննարկվի հոկտեմբերի 12-ին Մոսկվայում27 սեպտեմբերի 2007 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության եւ արտգործնախարարները կքննարկեն Գաբալայի ՌԼԿ-ի համատեղ օգտագործման հնարավորությունը հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը: Այդ մասին Բաքվում տեղի ունեցած ճեպազրույցում հաղորդել է Արբեջանում ՌԴ դեսպան Վասիլի Իստրատովը: Նրա խոսքերով, Գաբալայի ՌԼԿ-ի հարցը կքննարկվի հակահրթիռային պաշտպանության խնդրի շուրջ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ տարաձայնությունների քննարկման համատեքստում: «Գաբալայի ՌԼԿ-ի հարցը միակ քննարկման թեման չի լինի հանդիպման ժամանակ, սակայն այն եւս կքննարկվի»,-հայտարարել է ռուս դիվանագետը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: Նշենք, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փորձագետների առաջին հանդիպումը Գաբալայի ՌԼԿ-ի վերաբերյալ տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին Բաքվում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |