Սարգսյան-Վոլոդին. Երկու երկրի խորհրդարանները կընդլայնեն հարաբերություններն ու գործակցությունը

Սարգսյան-Վոլոդին. Երկու երկրի խորհրդարանները կընդլայնեն հարաբերություններն ու գործակցությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

Նշելով, որ սա Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո նրա հետ առաջին հանդիպումն է՝ Հանրապետության նախագահը համոզվածություն է հայտնել, որ պետական գործունեության մեջ Վյաչեսլավ Վոլոդինի մեծ փորձն իր զգալի ներդրումը կունենա նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում, ինչին նոր խթան կհաղորդի նրա այցը Հայաստան:

Նշելով, որ միջպետական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և քննարկելու, ամփոփելու շատ թեմաներ կան, պետդումայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրի խորհրդարանականները ծրագրում են ընդլայնել հարաբերությունների և համագործակցության շրջանակը, որի նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում գտնվող պետդումայի հանձնաժողովների նախագահները կհանդիպեն և կծանոթանան հայ գործընկերների հետ, կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Պետդումայի նախագահը կարևորել է տարածաշրջանային մակարդակով ևս երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատանքը:

Ռուսաստանի Պետդումայի պատվիրակությունը` Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ մարտի 3ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Հայաստանցի և ռուսաստանցի պատգամավորների ուշադրության կենտրոնում կլինեն նաև միջխորհրդարանական հարթակներում՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով և այլն, համատեղ աշխատանքների հարցեր:

 Ուշագրավ
---