ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԴՐԱԿԱՆ ԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ

PanARMENIAN.Net - Ուկրաինայում դրական են լուծվում հայկական եկեղեցիներին վերաբերող բոլոր հարցերը: Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ: Մասնավորապես, նախագահն օրինակ է բերել Լվովում հայկական եկեղեցու շենքի ամբողջական հանձնումը Հայկական պատրիարքությանը, ինչպես նաեւ հողատարածքի տրամադրումը Կիեւում նոր հայկական եկեղեցու կառուցման համար: «Մենք հասկանում ենք, թե ինչ դեր ունի եկեղեցին երկրի հոգեւոր կյանքի զարգացման հարցում եւ գտնում ենք, որ Հայ առաքելական եկեղեցին աջակցում է պետությանը ի շահ երկրի եւ ժողովրդի զարգացման»,- ասել է Կուչման: Իր հերթին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ուկրաինայի նախագահին շնորհակալություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչների հանդեպ վերաբերմունքի համար, որի վկայությունն է Ուկրաինայի խորհրդարանում հայ համայնքի կողմից պատգամավորի ներկայությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---