Հունվար-փետրվարին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 21.6%-ով 3 մարտի 2017 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 309.628 մարդ, որը 21.6 տոկոսով գերազանցում է 2016-ի նույն ամիսների ցուցանիշը: 2017-ի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 136.263 մարդ՝ 18.5 տոկոսով գերազանցելով 2016-ի նույն ամսվա ցուցանիշը: 2017-ի հունվար-փետրվար ամիսներին` 2016-ի նույն ամիսների հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 19.8 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին երկու ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 2576 տոննա ապրանք, որը 49.4 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը: 2017-ի փետրվար ամսին «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 4224 մարդ՝ 2016-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 233 տոկոսով: Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017-ի հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքը 150 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017-ի հունվար-փետրվար ամիսներին, 2016-ի նույն ամիսների հետ համեմատած, 9.9 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |