Վարչապետ. Հորիզոնը, որը մեզ համար ձևակերպել ենք, շատ հավակնոտ է![]() 3 մարտի 2017 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ախտորոշել է բոլոր ոլորտների խնդիրները, ձևակերպել տեսլականն ու այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի ազգային ագրարային պետական համալսարանում կրթաթոշակների հանձնման ժամանակ ունեցած իր ելույթում: Հանրապետության բուհերի 745 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։ Հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Հորիզոնը, որը մեզ համար ձևակերպել ենք՝ շատ ամբիցիոզ է, վստահ ենք, որ որոշ ժամանակ անց ունենալու ենք մի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք: Մեր տարածաշրջանը, այն մարտահրավերները, որ ունենք, դրդում են մեզ, պահանջում, դարձնում հրամայական՝ լինել խելացի և կիրթ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ շահագրգռված է, որպեսզի ուսանողները շարունակեն գիտելիք ստանալ, կրթվել և այդպիսով մոտիվացնեն մյուսներին: Գործադիրը հետազոտություններ է կատարել, թե ինչ պետք է անել, որպեսզի տնտեսությունը զարգանա: «Կրթված զանգվածը մեր հասարակության մեջ բավականին մեծ է, բայց այն արդյունավետությունը, որ այսօր ունենք, չի բավարարում: Հետևաբար, մեր խնդիրն ու հրամայականն է՝ բուհական համակարգը դարձնել ժամանակակից, որը կարձագանքի շուկայի պատվերներին: Այդ առումով, չափազանց շահագրգռված եմ, որ շարունակեք նույն տեմպերով, կարողանաք ձեր վերաբերմունքը գիտելիքի, ուսման նկատմամբ վարակի նման տարածել, լինեք հայրենասեր և սիրեք ձեր երկիրը»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ շահագրգռված է նաև, որպեսզի երիտասարդները ցուցաբերեն քաղաքացիական ակտիվություն, լինեն հանդուրժողական մեկը մյուսի նկատմամբ, բայց անհանդուրժող՝ անարդարության հանդեպ: «Մենք իրականում ունենք եզակի շանս՝ լինելով ավանդապաշտ, հարգելով մեր պատմությունը, կրթվելով՝ լինել բաց, հանդուրժող և ժամանակակից»,- ասել է վարչապետը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Երիտասարդական հիմնադրամը պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսում սովորողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Մրցույթի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել սոցիալապես անապահով ընտանիքների, երրորդ խմբի հաշմանդամություն, սահմանամերձ համայնքների, ինչպես նաև գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողները։ Ուսման վարձի փոխհատուցում է ստացել նաև զինծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 11, ինչպես նաև՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած 5 ուսանող։ Ծրագրում ներգրավված են նաև մարզերում գործող բուհերի ուսանողները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |