Վոլոդին. «Եթե հիշենք 1915-ին տեղի ունեցածը, ցեղասպանությունները չեն կրկնվի»![]() 3 մարտի 2017 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ մարտի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է. «Եթե հիշենք և չմոռանանք 1915 թվականին տեղի ունեցածը, եթե հիշենք ու չմոռանանք 1941 թվականին տեղի ունեցածը, ապա ցեղասպանությունները չեն կրկնվի»։ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորները Ռուսաստանի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ ու հարգել Սբ նահատակների հիշատակը։ Ռուս խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները։ Մարտի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |