Հունվարին էլէներգիայի արտադրությունն աճել է 13.6%-ով

Հունվարին էլէներգիայի արտադրությունն աճել է 13.6%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 775.6 մլն կՎտ/ժէլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 13.6%-ով։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն,հունվարին ՋԷԿ-երի արտադրության ծավալներն ավելացել են 143.9%-ով և կազմել 353.1 մլն կՎտ/ժ:

Միևնույն ժամանակ ՀԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 9.1%-ով՝ կազմելով 140.7 մլն կՎտ/ժ։

2017-ի առաջին ամսում ՀԱԷԿ-ն արտադրել է 281.5 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա. ցուցանիշը 2016թ-ի հունվարի համեմատ նվազել է 0.3%-ով:

Այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կրճատվել է 25%-ով և կազմել 0.3 մլն կՎտ/ժ, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել է 10.6%-ով՝ կազմելով 31.2 հազար հեգաջոուլ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---