Շարմազանով. ՀՀԿ-ն քարոզարշավը կսկսի «Դինամո» մարզադահլիճից![]() 4 մարտի 2017 - 09:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավը մարտի 5-ին կմեկնարկի «Դինամո» մարզադահլիճից: Նախատեսվում է քարոզչական ներկուսակցական միջոցառում, որը չի լուսաբանվի: Այս մասին մարտի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ հանրապետության տարածքում ՀՀԿ-ն բացելու է 1500-ից ավելի շտաբ: «Օրենքով սահմանված կարգով մենք արդեն բացել են մեր նախընտրական հաշիվը»,- նշել է նա: Անդրադառնալով հարցին, թե մինչ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը ՀՀԿ-ն փողոցներում արդեն տեղադրել է գովազդային վահանակներ, արդյոք մինչև քարոզարշավի մեկնարկը վահանակների տեղադրումը օրենքի խախտում չէ, Շարմազանովը պատասխանել է. «Ակնհայտ է մի բան,, որ քարոզչությունը սկսվում է մարտի 5-ին, իսկ մինչ այդ ցանկացած կուսակցություն կամ գործիչ կարող է հազարավոր պաստառներ ունենալ և գրել՝ կեցցե այս կամ այն կուսակցությունը: Սա օրենքի խախտում չէ», գրում է Panorama.am-ը: Նրա խոսքերով՝ մինչև մարտի 5-ը ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաև բոլոր կուսակցությունների համար որևէ պաստառի տեղադրում չի կարող դիտվել որպես քարոզչական խախտում: Ավելի վաղ Շարմազանովը տեղեկացրել էր, որ 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության նշանաբանը կլինի «Անվտանգություն և առաջընթաց»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |