Պետքարտուղար. ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորմանը 4 մարտի 2017 - 10:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին մարտի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Նալբանդյանն ու Թիլերսոնը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հակամարտության գոտում վերջին զարգացումները։ Այս համատեքստում շեշտվել է անցյալ տարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Բացի այդ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ԱՄՆ գործընկերոջը՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ քառորդդարյա պատմություն ունեցող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները և առկա բարձր մակարդակի բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերով նոր լիցք կստանան։ Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` պետքարտուղար Թիլերսոնն, ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն արժևորում է երկու երկրների միջև ջերմ և ամուր հարաբերությունները և պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Աղբյուրը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հագեցած օրակարգի մյուս հարցերին ևս, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը, քննարկել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ։ ԱՄՆ պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի նշանակալի ներդրման համար։ Ռեքս Թիլերսոնը բարձր է գնահատել Սիրիայից տասնյակ հազարավոր փախստականներին Հայաստանում ապաստան տալու հանգամանքը։ Ամերիկացի միլիարդատեր Ռեքս Թիլերսոնը ԱՄՆ պետքարտուղարի պարտականությունները պաշտոնապես ստանձնել է փետրվարի 2-ին: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |