1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ. ՀՀ ըմբիշների առաջին օրը Կիևի միջազգային մրցաշարում![]() 4 մարտի 2017 - 10:07 AMT PanARMENIAN.Net - Կիևում ընթացող ըմբշամարտի Ուկրաինայի ականավոր մարզիչներին ու ըմբիշներին նվիրված 21-րդ միջազգային մրցաշարի առաջին օրը ՀՀ-ն ներկայացնող մարզիկները 4 մեդալ են նվաճել՝ մեկ ոսկի, մեկ արծաթ և 2 բրոնզ: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 3-ին մրցագորգ է մտել Հայաստանի հինգ հունահռոմեական ըմբիշ: Սարգիս Քոչարյանը 80 կգ քաշային կարգում հաղթել է բոլոր մրցակիցներին ու նվաճել հաղթողի կոչումը: Այս քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանն արժանացել է բրոնզե պարգևի: Արծաթը նվաճել է 98 կգ քաշային Արթուր Շահինյանը, իսկ Գևորգ Ղարիբյանը երրորդ մրցանակակիր է դարձել 59 կգ քաշային կարգում: Մարտի 4-ին մրցագորգը կտրամադրվի Կարեն Ասլանյանին՝ 66 կգ քաշային կարգ, Վարշամ Բորանյանին՝ 75 կգ, Մաքսիմ Մանուկյանին՝ 85 կգ և Վաչիկ Եղիազարյանին՝ 130 կգ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայաստանը ներկայացնող առաջատար ըմբիշները մասնակցում են Կիևում մեկնարկող միջազգային մրցաշարին, որին հայտավորվել է 21 երկրի 337 մարզիկ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |