Լոնդոնը չի ուզում 60 մլրդ եվրո վճարել ԵՄ-ին Brexit-ից հետո

Լոնդոնը չի ուզում 60 մլրդ եվրո վճարել ԵՄ-ին Brexit-ից հետո

PanARMENIAN.Net - Բրիտանական կառավարության իրավաբանները կարծում են, որ Մեծ Բրիտանիան իրավաբանորեն հիմքեր ունի 60 մլրդ եվրո Եվրամիությանը չվճարելու համար, եվրոպական այդ դաշինքից դուրս գալուց հետո, հայտնել է Times-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան ստիպված կլինի 50-60 մլրդ եվրո վճարել ԵՄ-ից դուրս գալու համար՝ ըստ նախկինում կնքված համաձայնագրերի:

«Մեր իրավաբանական խորհուրդը կարծում է, որ անհրաժեշտություն չկա վճարելու 50-րդ հոդվածի ակտիվացումից հետո»,-ասել է աղբյուրը կառավարությունում:

Ըստ իրավաբանների, չկա օրենք կամ համաձայնագիր, որը կարող է ստիպել Բրիտանիային իրականացնել այդ վճարումները, իսկ Բրյուսելն իրավական հիմքեր չունի դա պահանջելու:

Ըստ իրավաբանների, վճարումները հնարավոր կլինեն, եթե նախատեսված լինեն կարգավորման մասին համաձայնագրով, որը կհաստատեն երկու կողմերը:

«Դա նման է գոլֆի ակումբի կանոններին՝ երբ հեռանում ես ակումբից, պարտավոր չես շարունակել վճարումները»,-ասել է թերթի աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 9-ին կկիրառի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կմեկնարկի Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) 2-ամյա գործընթացը:

2016-ի հունիսին հանրաքվեի ժամանակ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը` 51,9%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---