Մխիթարյանի գոլը «Լեսթերի» դարպասը կարող է փետրվարի լավագույնը ճանաչվել![]() 4 մարտի 2017 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Անգլիական Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն գոլի հավակնորդների թվում է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Լեսթերի» դարպասը: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում հավակնորդների թվում է նաև Մխիթարյանի մեկ այլ գոլը, որը նա խփել է «Սենտ Էտյենի» հետ խաղում: Քվեարկել կարելի է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում: Մխիթարյանը, որը վնասվածքի պատճառով բաց թողեց «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը «Սաութհեմփթոնի» և ֆրանսիական «Սենտ Էտյենի» հետ, կարող է մարզադաշտ դուրս գալ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում «Չելսիի» հետ խաղում: Այդպիսի կարծիք է հայտնել մարզիչ Ժոզե Մոուրինյոն: «Մխիթարյանը դեռևս խաղից դուրս է: Նա չի կարող մարզադաշտ դուրս գալ «Բորնմուտի» հետ խաղում: Բայց ես հավատում եմ, որ հաջորդ շաբաթ նա այլևս ոչ մի խնդիր չի ունենա»,-ասել է Մոուրինյոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որՀայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գլխավորել է ամենաշատ լեզուներ իմացող ֆուտբոլիստների ցանկը: Ցանկը կազմել է Khalid 10 հայտնի ինտերնետ ալիքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |