ԿԽՄԿ. Արևմտյան Մոսուլում ԻՊ-ն, հավանաբար, քիմզենք է կիրառել![]() 4 մարտի 2017 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Մոսուլում մարտերի ժամանակ, որի արևմտյան մասն ահաբեկչական «Իսլամական պետության» հսկողության տակ է, հավանաբար, քիմիական զենք է կիրառվել: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ): «Վերջին 2 օրում Մոսուլի արվարձանի հոսպիտալ է տեղափոխվել 5 երեխա և 2 կին, որոնց ախտանիշերը համապատասխանում են քիմիական նյութերի ազդեցությանը»,-ասել է ԿԽՄԿ մերձավորարևելյան բաժնի ղեկավար Ռոբերտ Մարդինին, գրում է Deutsche Welle-ն: Կազմակերպությունը խորապես մտահոգված է այդ հանգամանքով և դատապարտում է քիմզենքի կիրառումը: Ըստ CNN-ի, վերջին շաբաթվա ընթացքում Մոսուլի արվարձանի հոսպիտալում արդեն 12 հիվանդ կա նմանատիպ ախտանիշերով: Հավանաբար, սա քիմիական զենքի առաջին կիրառումն է Մոսուլում ԻՊ-ից այդ քաղաքի ազատագրման մեկնարկից ի վեր: ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ զգուշացրել էին, որ ԻՊ-ն կարող է իպրիտի պարունակությամբ զենք կիրառել՝ կասեցնելու համար Մոսուլի ազատագրումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |