Հայկական 17 ՏՏ ձեռնարկություն դեմ առ դեմ հանդիպումներ կունենա Լոնդոնում 4 մարտի 2017 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Մարտի 9-10-ը հայկական 17 ընկերություն Լոնդոնում մասնակցելու է հայ-բրիտանական դեմ առ դեմ (B2B) հանդիպումներին` British-Armenian B2B Networking Event միջոցառման շրջանակում: Հանդիպումներին ակնկալվում է բրիտանական ավելի քան 70 ՏՏ ձեռնարկության մասնակցությունը: «Մասնակցող 17 ձեռնարկությունը մեր երկրում գործող լավագույն ՏՏ ընկերություններից են, և մենք հույս ունենք, որ նրանք Լոնդոնում կհաստատեն կայուն և արդյունավետ բիզնես կապեր: Ձեռնարկությունների եվրոպական ցանցը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհետևեն և կաջակցեն, որպեսզի այդ կապերն ավելի ամուր և շարունակական լինեն»,- ասել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել հայ-բրիտանական տնտեսական կապերը: «Հայաստանը հսկայական ներուժ ունի առաջնահերթ ուղղություն հռչակված ՏՏ ոլորտի զարգացման համար, և այդ ոլորտն օտարերկրյա ներդրողների համար մագնիսի է վերածվել, ինչը կարևոր խթան է աշխատուժի զարգացման համար, ինչպես նաև կարևոր խթան և արագացուցիչ է Հայաստանի տնտեսական հաջողությունների համար»,- ասել է դեսպանը: Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ` BSC Բիզնեսի աջակցման կենտրոնի հետ համատեղ: Աջակից կառույցներն են «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը, Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, Newable, East Invest բրիտանական ընկերությունները, Լոնդոնի առևտրաարդյունաբերական պալատը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ |