Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի «Ռոստովի» հետ խաղին 4 մարտի 2017 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստովի» հետ խաղին: Նա չի խաղա նաև Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Բորնմուտի» հետ հանդիպմանը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է. «Մխիթարյանը դեռևս խաղից դուրս է: Նա չի կարող մարզադաշտ դուրս գալ «Բորնմուտի» հետ խաղում: Բայց ես հավատում եմ, որ հաջորդ շաբաթ նա այլևս ոչ մի խնդիր չի ունենա», հայտնում է sport-ը: Ռուսական ակումբի հետ հանդիպումը կայանալու է մարտի 9-ին Դոնի Ռոստովում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անգլիական Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն գոլի հավակնորդների թվում է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Լեսթերի» դարպասը: Ընթացիկ խաղաշրջանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 23 խաղի, բոլոր մրցաշարերում, և 6 գոլի հեղինակ դարձել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |