Պաշտպան. Արթուր Սարգսյանի մոտ ցավեր են ու արյունահոսություն![]() 4 մարտի 2017 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սարգսյանի առոջական վիճակի մասին: Արթուր Սարգսյանն արդեն 23 օր է, ինչ հացադուլի մեջ է: «Մարտի 1-ի դրությամբ Արթուր Սարգսյանի մոտ էլ ավելի է ծավալվել աջ ոտքի ծնկի այտուցվածությունը, ավելացել այդ ոտքի ցավը: Բացի դրանից, սաստկացել են նաև ձախ ոտքի ցավերը, սկսած կոնքային մասից, մինչև ոտնաթաթերը: Նման ցավային ախտանիշներով էր սկսել նաև աջ ոտքի այտուցման գործընթացը: Սարգսյանի մոտ շարունակվում են գլխապտույտները, աչքերի ցավն ու գլխացավը, ողնաշարի ցավը: Մարտի 2-ի դրությամբ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել, հատկապես՝ այտուցվել է նրա ձախ ոտքի ծունկը և նույն օրը, ժամը 16:00-ից մինչը 19:30 նա ունեցել է արյունահոսություն: Այս ամենը դիտարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմը և գլխավոր թերապեվտն ու բժիշկը: Այնուհետև կազմել են արձանագրություն, որը տրամադրել են Ա.Սարգսյանին ստորագրության, սակայն վերջինս հրաժարվել է: Ա.Սարգսյանին պարզաբանել են, որ արձանագրությունն այն մասին է, որ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից», - գրել է փաստաբանը: Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։ Արթուր Սարգսյանի ազատությունը պահանջող մի խումք քաղաքացիներ նստացույց են անցկացնում Ազատության հրապարակում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |