ԱՄՆ-ն զինվորական նոր ստորաբաժանումներ կտեղակայի Մերձավոր Արևելքում![]() 4 մարտի 2017 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Պենտագոնը հրաման է արձակել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածքում նոր ռազմական հատուկ ստորաբաժանումներ տեղակայելու մասին ահաբեկչության դեմ պայքարն ակտիվացնելու համար: Ինչպես ABC News հեռուստաալիքի եթերում պատմել են ԱՄՆ մասնագետները, նոր վարչակազմը կողմ է հատուկ գործողությունների անցկացմանը ԱՄՆ սահմաններից դուրս և որոշել է ավելացնել դրանց քանակը Եմենում, Սիրիայում և Իրաքում: Իսլամիստական խմբավորումների դեմ պայքարելու համար զինվորակններ կգործուղվեն էլիտար «Դելտա» ջոկատից և ԱՄՆ ՌԾՈւ հատուկ նշանակության SEAL ուժերից: Այդ որոշման մասին պաշտոնապես չի հայտարարվել, գրում է ՌԻԱ Նովոստին: «Թրամփի օրոք հարվածներն «Ալ Քայեդային» և ԻՊ-ին կավելացվեն, ինչը թույլ կտա զինվորական հրամանատարությանը ժամանակին անցկացնել հետախուզական և հարձակողական գործողություններ»,-ասել է հեռուստաալիքին անվտանգության գծով փորձագետ Մայքլ Փրիջենտը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով նորագույն «Ջերալդ Ֆորդ» ավիակրի նավաստիների առջև, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հզորացնելու է իր ռազմածովային ներուժը սեփական ափերից հեռու գործողություններ իրականացնելու համար, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |