Ադրբեջանը քրգործ է հարուցել Արցախում գործող օտարերկրյա ընկերությունների դեմ![]() 4 մարտի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և քննություն է սկսել Լեռնային Ղարաբաղում «ապօրինի տնտեսական գործունեության» փաստով: Խոսքը Արցախում գործող ընկերությունների մասին է Շվեյցարիայից, Բուլղարիայից, Ուրուգվայից, Արգենտինայից, Ռումինիայից և այլ երկրներից: Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ «դատախազությունը քննել է ԱԳՆ ներկայացված նյութերը ապօրինի տնտեսական գործունեության մասին», հայտնում է ՌՒԱ Նովոստին: Նշվում է նաև, որ «հետաքննության արդյունքում պարզվել է, որ մի շարք, այդ թվում Haik Watch and Jewelry Co, Rodino Haskovo, Centro Ceibal, Deccan Gold Mines Ltd և Cosmote Romanian Mobile Telecommunications S.A ընկերությունների ղեկավարները1999-2017թթ. բազմիցս են ապօրինի հատել «Ադրբեջանի սահմանը Հայաստանի տարածքով որպես կազմակերպված խմբեր, և ձեռնարկություններ են բացել առանց Ադրբեջանի օրենքներով նախատեսված պետական գրանցման»: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «այդ ընկերությունների գործունեության, բնական պաշարների ու հանածոների օգտագործման, մեծ չափերի վնաս հասցնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու» փաստով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը հղումով: 2017թ. մարտի 1-ին Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից շրջաբերական էր ստացվել, հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016թ.-ին ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |