ՊԲ-ն Orbiter տեսակի ադրբեջանական անօդաչու է խոցել![]() 4 մարտի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ժամը 12:15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող Orbiter տեսակի անօդաչու թռչող սարք: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասարթյանն իր ֆեյսբուքյան էջում։ Orbiter տեսակի անօդաչու թռչող սարքն արտադրում է Aeronautics Defense Systems իսրայելյան ընկերությունը: «Համոզված եմ, որ Բաքվի քարոզչամեքենան այս լուրը կամ կհերքի, կամ լավագուն դեպքում՝ լռակյաց կփորձի շրջանցել: Անկեղծ ասած, թե առաջին, թե երկրորդ տարբերակը, անձամբ իմ համար, որևէ նշանակություն չունի, կարևորը, թերևս, այն է, որ մեր բանակը հերթական անգամ գտնվեց իր բարձրության վրա: Ապրեք տղաներ, այդպես շարունակեք»,-ասվում է գրառման մեջ։ Մարտի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է եղել: ԱՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 380 կրակոց: Առաջնային գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ և 60 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 9 արկ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |