Լոքյան. Գյուղոլորտում ոչ ֆորմալ զբաղվածների թիվը մինչև 2025թ. 10%-ով կավելացնենք![]() 4 մարտի 2017 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ոչ ֆորմալ զբաղվածների թիվը նախատեսվում է մինչև 2025թ. 10%-ով ավելացնել: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ոլորտում աշխատող միջազգային, հասարակական կազմակերպությունների, գիտա-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների, փորձագետների, նաև ոլորտում գործունեության փորձ ունեցող ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Քննարկվել է ոլորտի օրակարգային առաջնահերթությունները, ծրագրերը, դրանց իրականացման ուղղությամբ անելիքները և տարածքների զարգացման ընդհանուր խնդիրները: «Մեր ռազմավարության չափելիության ամենալավ ցուցիչը` երկրի ընդհանուր տարածքում ոչ ֆորմալ գյուղատնտեսությամբ զբաղվածների թիվը մինչև 2025թ. 10%-ով ավելացնել. դա նշանակում է` մենք պետք է կարողանանք մոտ 6000 և ավելի ՓՄՁ-ներ և շուրջ 50-60 հազար աշխատատեղ ստեղծել Երևանից դուրս: Երկրորդ կարևոր պայմանը ՀՆԱ-ի որոշակի մակարդակի հավասարեցման խնդիրն է: Հաշվարկվել է, որ 2025 թվականի դրությամբ, առանձին վերցված, յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60%-ը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70 %-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելի քան 30%-ը: Երրորդ կարևոր չափելի հասկացողությունը, որ մենք ֆիքսել ենք ռազմավարությունում, մարդկային կապիտալի որակի հետ կապված փոփոխությունն է երկրում, միջին և բարձրագույն կրթությամբ մարդկանց թվի որոշակի սահմանի ապահովումը: Ուրեմն, այս երեք չափելի արդյունքներով մենք պետք է առաջնորդվենք ռազմավարությունը յուրաքանչյուր տարվա վերջում գնահատելու համար»,- նշել է նախարար Լոքյանը: Նախարարն անդրադարձել է նաև բոլոր մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքներին, համայնքների հնգամյա զարգացման ծրագրերով պարտադիր լուծման ենթակա խնդիրներին, մարզերում արդեն իսկ մեկնարկած ներդրումային ծրագրերին, ինչպես նաև տարածքային կառավարման նոր հայեցակարգի նկարագրի մշակման աշխատանքներին: Նախարարի կողմից ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել արդյունավետ քննարկում: Քննարկման մասնակիցները, ողջունելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, ներկայացրել են տարածքների համաչափ զարգացմանը, ոլորտի հիմնարար խնդիրների լուծմանն ուղղված իրենց տեսակետները, առաջարկությունները, ինչպես նաև համագործակցելու և նոր գաղափարներով աջակցելու պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հանդիպումները դարձնել շարունակական: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |