ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները կտրականապես դեմ են Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայմանը28 սեպտեմբերի 2007 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Բիշկեկում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի ընդլայնված նիստը: Ինչպես ասվում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղորդագրության մեջ, նիստին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի եւ Հայաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները: ՊՆԽ-ի նսիտին դիտարկվել է Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայման նկատմամաբ վերաբերմունքի հարցը: «Ցանկացած խմբավորումների ցանկացած ընդարձակումը ռազմական վտանգ է ներկայացնում: Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարը: Առավել վտանգավոր կլինի դա այն պետությունների համար, ում տարածքում ՀՀՊ տարրերը տեղակայվելու են, քանի որ այդ օբյեկտները առջանհերթ են հարվածների համար»:«Այդ պատճառով նման տեղակայման մասին որոշումը պետք է կատարվի միջազգային պայմանավորվածություններն ու հարեւան պետությունների կարծիքը հաշվի առնելով, այդ թվում եւ ՀԱՊԿ-ի»,- հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Լեոնիդ Մալցեւը` պատասխանելով լրագրողների հարցերին: Նիստի վերջում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀԱՊԿ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարներին հանձնել է հոբելյանական կրծքանշան` «Հավաքական անվտանգության պայմանագրի 15 ամյակ»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |