Իրաքի ուժայինները դեպի արևմտյան Մոսուլ տանող ևս մեկ կամուրջ են գրավել

Իրաքի ուժայինները դեպի արևմտյան Մոսուլ տանող ևս մեկ կամուրջ են գրավել

PanARMENIAN.Net - Իրաքի ուժայինները հսկողության տակ են առել դեպի արևմտայն Մոսուլի պատմական մասը տանող կամուրջը, որը «Իսլամական պետության» գրոհայինների ձեռքում էր:

Ալ Հուրիա կամուրջը երկրորդ կամուրջն է, որն ուժայիններին հաջողվել է գրավել արևմտայն Մոսուլի ազատագրման մեկնարկից հետո: Տիգրիս գետի վրայով անցնող բոլոր 5 կամուրջները ոչնչացված են, սակայն այդ վայրերում վերահսկողության հաստատումն ու դրանց վերականգնումը կնպաստի զինվորականներին ԻՊ դեմ գործողություններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---