Օլանդն իրական է համարում նախագահական ընտրություններում Լե Պենի հաղթելու «սպառնալիքը»

Օլանդն իրական է համարում նախագահական ընտրություններում Լե Պենի հաղթելու «սպառնալիքը»

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իրական է համարում նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի հաղթելու «սպառնալիքը»: Այդ մասին նա ասել է Monde թերթին տված հարցազրույցում:

«Այդպիսի սպառնալիք կա»,-ասել է Օլանդը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններում Լե Պենի հաղթանակի հավանականության մասին հարցին:

Օլանդը հավելել է, որ «ծայրահեղ աջակողմյանները երբեք այդպիսի բարձր դիրք չեն զբաղեցրել վերջին 30 տարում, ինչպես հիմա, սակայն Ֆրանսիան չի զիջի»: Ըստ նրա, ընտրություններում կարծարծվի ոչ միայն «Ֆրանսիայի օակատագրի» հարցը, այլ նաև «եվրոպական կառույցների» ապագան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կանցնեն 2 փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: Ընտրաշրավի առաջատարներ են դեռևս Մարին Լե Պենն ու էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---