Բեռլինը վրդովված է. Էրդողանը ԳԴՀ քաղաքականությունը համեմատել է նացիստականի հետ![]() 6 մարտի 2017 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանականներն ու քաղաքական գործիչները դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, որն ավելի վաղ Բեռլինի քաղաքականությունը համեմատել էր «նացիստների գործողությունների հետ»: Գերմանիայում կարծում են, որ Թուրքիայի նախագահը պետք է ներողություն խնդրի: Երբ Գերմանիայի 3 քաղաքի իշխանություններ արգելեցին թուրք նախարարներին քարոզչական միջոցառումներ անցկացնել, Էրդողանը համեմատեց ԳԴՀ քաղաքականությունն Անկարայի հարցում նացիոնալ-սոցիալիստների քաղաքականության հետ: «Ձեր մեթոդները ոչնչով չեն տարբերվում նացիստականներից»,-ասել է Էրդողանը մարտի 5-ին Ստամբուլում: Արդարադատության նախարար Հայկո Մասն Էրդողանի հայտարարություններն անվանել է «ստոր, անհասկանալի և անընդունելի» և հորդորել է «վճռականորեն մերժել դրանք»: «Ես մերժում եմ Էրդողանի մեղադրանքները բոլոր առումներով և ամբողջ վճռականությամբ»,-հայտարարել է Բունդեսթագի իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խմբակցության ղեկավար Ֆոլկեր Քաուդերը ARD հեռուստաալիքի ուղիղ եթերում: Նա հավելել է, որ Էրդողանի մեղադրանքներն «անհավանական են և անընդունելի», առավել ևս, որ դրանք հնչեցրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրի նախագահը ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի հասցեին: Նա մատնանշել է նաև «Թուրքիայում առկա մեծ խնդիրները» իրավունքի գերակայության պահպանման ոլորտում, գրում է Deutsche Welle-ն: Նրա հետ համակարծիք են եղել նաև մյուս գերմանացի քաղաքական գործիչները: Քրիստոնյա դեմոկրատական միության (ՔԴՄ) փոխնախագահ Յուլիա Քլոկները Թուրքիայի նախագահի հայտարարությունն անվանել է «վրդովեցնող և պատմությունը ժխտող»: Նա գրել է թվիթերում, որ Էրդողանի այդ հայտարարություններն անըդունելի են: «Թուրք քաղաքական գործիչների կոշտ տոնը, փրփրած հայտարարություններն առաջին հերթին կապված են այն հանգամանքի հետ, որ նրանք վախենում են ձախողել հանրաքվեն»,-ասել է Կանաչների կուսակցությունից ԳԴՀ կանցլերի թեկնածու Ջեմ Օզդեմիրը: Ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական հանրաքվե կանցկացվի նախագահական հանրապետության անցնելու վերաբերյալ: Մարտի սկզբին գերմանական Քյոլնը, Գագենաուն և Ֆրեհենը հրաժարվեցին հարթակ տրամադրել թուրք նախարարներին հօգուտ Էրդողանի քարոզչություն իրականացնելու համար: Այդ կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր Անկարայում Գերմանիայի դեսպանին պարզաբանումների համար: Գերմանիայում ապրող թուրքերից մոտ 1,4 մլն քվեարկելու իրավունք ունի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |