Էնֆիաջյան. «Ծառուկյան» դաշինքը կներկայացնի ստեղծված իրավիճակում փոփոխությունների իր տեսլականը![]() 6 մարտի 2017 - 11:50 AMT PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է մարտի 5-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Մեկ ամսից քիչ ժամանակ ունենք, որպեսզի ներկայացնենք ստեղծված իրավիճակում փոփոխություններ մտցնելու մեր տեսլականը: Կո՛չ եմ անում յուրաքանչյուրին, այս պատասխանատու շրջանում մոբիլիզացնել բոլոր ուժերը: Թիմային սկզբունքը պետք է վեր դասվի անձնականից։ Միայն թիմով է հնարավոր հասնել ժողովրդի կողմից ակնկալվող փոփոխություններին։ Ինքս ընտրապայքարին մասնակցում եմ և՛ համապետական ցուցակով, և՛ որպես 4-րդ ընտրատարածքի պատգամավորի թեկնածու, բայց կոչ եմ անում առաջնայինը քվեարկել «Ծառուկյան» դաշինքի օգտին։ Օրհասական լուծում պահանջող խնդիրները` աղքատություն, գործազրկություն, արտագաղթ, տնտեսական անկումային վիճակ, վերջապես պետք է ստանան իրենց լուծումները», - մասնավորապես ասել է Էնֆիաջյանը։ Նրա խոսքով, քաղաքական թիմն ունի փոխելու ու կառուցելու բանաձևերը։ Էնֆիաջյանը նշել է՝ թե՛ դաշինքի համապետական ցուցակով, թե՛ բոլոր 13 ընտրատարածքում ընտրապայքարին ակտիվ մասնակցելու են մեր թեկնածուները՝ մարդիկ, ովքեր ունեն հարգանք և վստահություն հանրապետության ամբողջ տարածքում։ «Մեր թիմը ծավալում է ակտիվ աշխատանքներ, մենք հաշվարկած և հիմնավորված ներկայացնելու ենք այն բանաձևերը, որոնցով հնարավոր է բեկել ստեղծված իրավիճակը։ Մեր նախընտրական ծրագրում ներկայացված են բոլոր տնտեսական հիմնավորումներն ու զարգացման ուղիները։ Մենք ունենք միասնական թիմ և Գագիկ Ծառուկյան` հզոր առաջնորդ», - մասնավորապես ասել է խմբակցության քարտուղարը։ Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: Կարդացեք նաև՝ՀՅԴ նախընտրական ծրագրում՝ գործազրկության, աղքատության խնդիրները, Արցախի միավորման հարցը ՕՐՕ. Մենաշնորհների վերացում, մրցակցություն, ԱԱՀ կրճատում Նախագահ. Օրենքի տառին համապատասխանող ընտրությունները կլինեն բոլորիս հաղթանակը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |