Լապշինին թույլատրել են հեռախոսով խոսել հարազատների հետ![]() 6 մարտի 2017 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործում փոփոխություն չկա: Այդ մասին հայտարարել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը: Նա հավելել է, որ Լապշինին թույլ են տվել հեռախոսազրույց ունենալ հարազատների հետ: «Իմ պաշտպանյալի գործով ոչ մի փոփոխություն չկա, նրան, ինչպես բոլոր կալանավորներին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ»,-ասել է փաստաբանը: Նա հավելել է, որ դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվի դատավարությունը »,- հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու: Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներն ադրբեջանական կողմի պատասխանին են սպասում բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման դիմումի կապակցությամբ: Դատավարության ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Ավելի վաղ Լապշինի կինը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ բլոգերին թույլատրել են հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: «Վերջապես Սաշային թույլատրել են զանգահարել: Այո, հազվադեպ և ոչ տևական, բայց այնուամենայնիվ կենդանի շփման հնարավորություն կա: Կարող ենք Սաշայինն ասել, որ նա միայնակ չէ, որ նրա համար բոլորը ցավում են և որ հարազատներն ու բարեկամները սատարում են նրան »,-գրել էր Լապշինի կինը: Ավելի վաղ ՌԴ մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան հայտարարել էր, որ դիմելու է իր ադրբեջանցի գործընկեր Էլմիրա Սուլեյմանովային՝ խնդրելով ստուգել Ադրբեջանում կալանավորված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի պահման պայմանները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |