Հոլանդիայում դատում են ադրբեջանական համայնքի ղեկավարին ԼՂ հայերի հասցեին սպառնալիքի համար 6 մարտի 2017 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների ադրբեջանաթուրքական համայնքի ղեկավար Իլհան Աշքինին ազատազրկում է սպառնում «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա» արտահայտության համար: Իգդիրում ծնված և մեծացած ադրբեջանցի Աշքինը 1991-ին Նիդերլանդներում ստեղծել է առաջին թուրք-ադրբեջանական համայնքը: Հոլանդական Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանսւթյան զոհերի հիշատակին նվիված հուշարձանի բացման դեմ թուրքերի ու ադրբեջանցիների բողոքի ցույցի ժամանակ Իշքանն ասել է. «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա»,-գրում է Haqqin.az-ը: Աշքինին դատարան են կանչել հայ համայնքի բողոքի հիման վրա: Աշքինն արդարանում է, թե իր արտահայտությունը բռնության կոչ չէ Նիդերլանդների հայ բնակչության դեմ: Դատարանը որոշումը կայացնելու է մարտի 17-ին: Իլհան Աշքինին սպառնում են ուղղիչ աշխատանքներ, պայմանական ազատազրկում կամ կալանք: Աշքինին Հաագայի ոստիկանություն են կանչել 2016-ի սեպտեմբերի 30-ին: Աշքինին հասցեագրված ոստիկանության նամակում ասվում էր, որ նրա դեմ բողոքներ են ստացվել 2014-ի հունիսի 13-ին և 17-ին Ալմելոյում տեղի ունեցած ակցիայի ժամանակ նրա կողմից հնչեցրած ռասիստական արտահայտությունների համար: Քննությունը իրականացրել է Նիդերլանդների արևելյան շրջանների ոստիկանությունը: Ասվում էր նաև, որ «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա» արտահայտության համար նա կասկածյալ է դառնում Նիդերլանդների Քրեական օրենսգրքի 137d հոդվածով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |