Երկրաշարժ Արցախում. Մարդկային կորուստներ և ավերածություններ չկան

Երկրաշարժ Արցախում. Մարդկային կորուստներ և ավերածություններ չկան

PanARMENIAN.Net - Արցախում մարտի 6-ին գրանցված երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստներ և ավերածություններ չկան: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում։

Գրառման մեջ ասվում է, որ մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 10:24-ին, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք հատվածում, 10 կմ խորությամբ տեղի է ունեցել երկրաշարժ՝ 3,4 մագնիտուդ հզորությամբ:

«Տեղեկացնեմ, որ երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստներ և ավերածություններ չկան, ճանապարհները նույնպես չեն վնասվել: Միայն էպիկենտրոնին մոտիկ մի քանի գյուղում գրանցվել են որոշ փոքր վնասներ, մասնավորապես՝ պատերի ճեղքերի առաջացում կամ խորացում: Իրավիճակը հանգիստ է, խուճապային տրամադրություններ չկան բնակչության մոտ», - ասվում է Արտակ Բեգլարյանի գրառման մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---