Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուս կին է ձերբակալվել

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուս կին է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ռուս կնոջ է ձերբակալել: Ենթադրվում է, որ նա շփում է ունեցել հանցագործի հետ սպանության նախօրեին, գրում է Deutsche Welle-ն մի շարք թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով:

Ըստ քննության, ձերբակալված Եկատերինա Մ-ն հեռախոսազրույց է ունեցել Մևլութ Ալթինթաշի հետ և հաղորդագրություններ է փոխանակել նրա հետ WhatsApp մեսենջերում 2016-ի նոյեմբերի վերջում: Նշվում է, որ 33-ամյա ռուսաստանցի կինը մասնակից է եղել Անկարայում ինտիմ բնույթի ծառայությունների կազմակերպմանը:

Դեսպանը սպանվել է 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում: Մարդասպանը ոստիկանության աշխատակից Մևլութ Ալթինթաշն էր: Դեսպանի վրա կրակել են, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ ցուցահանդեսի բացման ժամանակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---