Սիրիահայերի ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը՝ ԵՊՀ-ում

Սիրիահայերի ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը՝ ԵՊՀ-ում

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի նախասրահում բացվել է Կանանց միջազգային օրվան նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:

Ցուցահանդեսը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ:

Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը շրջել է տաղավարներով, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատել նրանց տաղանդն ու աշխատասիրությունը, սպասարկման բարձր մշակույթն ու մատուցման ինքնատիպ ոճը:

Հակոբյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշել է. «Կազմակերպելով ցուցահանդես-տոնավաճառները՝ ցանկանում ենք, որ սիրիահայերը հայրենիքում ճանաչելի դառնան, նրանց աշխատանքները հասարակությանը ներկայացնենք, որպեսզի նրանք ինտեգրվեն հասարակությանը: Ավանդական դարձած այս ցուցահանդես-վաճառքների ժամանակ նրանց օգնում ենք, պայմաններ ենք ստեղծում, որ ապրանքները վաճառվեն»:

Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված է 60-ից ավելի սիրիահայի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք:

Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-տոնավաճառը կգործի մարտի 6-7-ը՝ ժամը 10:00-19:00:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---