ԱՊՀ եւ ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների նիստերը կայանալու են հոկտեմբերի 4-ին Դուշամբեում

PanARMENIAN.Net - ԱՊՀ եւ Հավաքական անվտանգության պայամանգրի կազմակերպության մասնակից-երկրների արտգործնախարարների նիստերը կայանալու են հոկտեմբերի 4-ին Դուշամբեում: «ԱՊՀ ԱԳՆԽ օրակարգը մոտ 20 հարց է ներառում: Հատուկ ուշադրություն է հատկացվելու ԱՊՀ զարգացման կոնցեպցիաների նախագծերին եւ դրանց իրագործման հիմնական միջոցառումների ծրագրին»: Դիտարկվելու են նաեւ հավաքական փոխգործակցության կատարելագործումը միգրացիոն քաղաքականության ասպարեզում: Նախարարները, մասնավորապես, քննարկելու են ԱՊՀ երկրների միգրացիոն կառույցների ղեկավարների խորհրդի ստեղծման համաձայնագրի նախագիծը: Բացի այդ, ԱԳՆ ղեկավարները «կարեւոր փաստաթղթեր են ուսումնասիրելու, ուղղված համագործակցության զարգացմանը անվտանգության եւ հանցագործության դեմ պայքարի ոլորտում»:



ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը հոբելյանական է, քանի որ 2007 թվականին նշվում է Հավաքական անվտանգության պայմանագրի 15-ամյակը եւ Կազմակերպության ստեղծման 5-ամյակը: Այդ կապակցությամբ, արտգործնախարարները կարծիքներ են փոխանակելու ՀԱՊԿ գործնեության առաջնակարգ ուղղվածությունների մասին` հաշվի առնելով Կազմակերպության պատասխանատվության գոտում ստեղծվող ռազմա-քաղաքական իրադրությունը: Դիտարկվելու են խաղաղապահ գործնեության մեխանիզմների կազմակերպչական ձեւավորման փաստաթղթերի նախագծեր:



Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների կողմից դիտարկվելու են ռազմական կառուցման հարցերի խումբ, ռազմա-տնտեսական համագործակցության իրավական հիմքի կատարելագործման, ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման, ինչպես նաեւ ՀԱՊԿ երկրների իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին ռազմական եւ հատուկ տեխնիկայի տրամադրման արտոնյալ պայմանների վերաբերյալ փաստաթղթերի նախագծեր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---