Նախարարություն. Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման որակը կբարելավվի![]() 6 մարտի 2017 - 17:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կբարելավվի գյուղատնտեսական կենդանիների պատվաստման աշխատանքների որակը, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Ելնելով հարևան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցման բարձր ռիսկայնությունից և հանրապետության առանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մի շարք հիվանդությունների նկատմամբ իրականացվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ: Ծառայություների մատուցումը պատվիրակվում է «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին: Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման աշխատանքների որակի բարձրացման, մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով 2017-ին «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը համատեղ կիրականացնեն ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպումը»: ՀՀ գյուղատնտեսության նախարարության և հիմնադրամի միջև 2017 թվականի փետրվարի 8-ին կնքվել է Համագործակցության Հուշագիր: Համագործակցության արդյունքում կկատարելագործվեն մեխանիզմներ, որոնք ուղեցույց կհանդիսանան անասնաբուժական գործունեություն իրականացնող անձանց, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին իրականացվող անասնաբուժասանիտարական միջոցառումներ իրականացնողների համար: Կկատարելագործվեն նաև գործուն մեխանիզմներ անասնաբուժության ոլորտում մատուցվող ծառայությունների, մասնավորապես գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը տեղում կազմակերպելու և տեղական մասնագետներին ներգրավելու գործընթացը կազմակերպելու ուղղությամբ: Նախարարությունը տեղեկացնում է, որ միաժամանակ, կմշակվի անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների հաշվառման և գրանցման արդյունավետ ու մատչելի համակարգ, որը հետագայում կապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսությունների և անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը՝ հստակ տվյալների առկայությամբ: Կմշակվի բրուցելոզի և այլ սուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման նոր տեխնոլոգիաների ու մեխանիզմների փաթեթ` հետագայում Հայաստանի Հանրապետությունում ներդնելու նպատակով: Կկազմվի աշխատանքների մշտադիտարկման (մոնիթորինգի) ժամանակացույց՝ դրանց իրականացման ժամկետներին և որակին հետևելու նպատակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |