Գյումրիում զբոսաշրջության ոլորտի խթանմանն ուղղված հուշագիր է ստորագրվել![]() 6 մարտի 2017 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը: Հուշագրի շրջանակներում կխրախուսվի Գյումրու զարգացման հիմնախնդիրների համատեղ քննարկումների, առաջնահերթությունների սահմանման նպատակով կազմակերպվող հանդիպումների, սեմինարների, համատեղ արված աշխատանքների արդյունքների ներկայացումների, անհրաժեշտության պարագայում` մասնագիտական խորհրդատվությունների և ուսուցման իրականացումը, Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի երիտասարդների ներգրավմամբ ու մասնակցությամբ զբոսաշրջության ոլորտի հեքեթոնների համատեղ կազմակերպումը, իրականացումը, գաղափարների քննարկումը և ընտրությունը: Կողմերը մտադիր են աջակցել մարզի և Գյումրի քաղաքի զբոսաշրջության ոլորտի խթանմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների և ֆլեշմոբերի կազմակերպմանը, Գյումրի քաղաքի զբոսաշրջության զարգացման համար թիրախային փողոցների, թաղամասերի և այլ վայրերի վերափոխման, ձևավորման գաղափարների մշակմանը: Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոն ծրագրի գլխավոր օպերատոր, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |