ԱՄՆ զինվորականները սիրիական Մանբիջում պետք է կասեցնեն բախումներն ԻՊ դեմ կռվող ուժերի միջև![]() 7 մարտի 2017 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ռազմական ուժեր է տեղակայել սիրիական Մանբիջի շրջանում՝ կասեցնելու համար բախումներն ԻՊ խմբավորման գրոհայինների դեմ պայքարող ուժերի միջև: Այդ մասին լրագրողներին է ասել ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, ՌԾՈւ կապիտան Ջեֆ Դևիսը: Մարտիկների քանակը նա չի նշել՝ ասելով միայն, որ նրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի: Ըստ Դևիսի, այդ քայլը կոչված է զսպման երաշխիքների ակնհայտ նշան դառնալու: Նա նշել է, որ նախկինում ԱՄՆ-ն այդպիսի մարտավարություն չի իրականացրել Սիրիայում, գրում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական Մանբիջի Ռազմական խորհուրդը հայտարարել է քաղաքն ԱՄՆ գլխավորած կոալիցիայի պաշտպանությանը հանձնելու մասին: Մինչ այդ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել էր, որ երկրի իշխանությունները մտադիր չեն ռազմական գործողություն իրականացնել Մանբիջում առանց ՌԴ կամ ԱՄՆ ուժերի հետ համակարգման, որոնք տեղակայված են տարածաշրջանում: «Առանց համակարգման չի լինի նաև զգալի արդյունք և ամեն ինչ կարող է բարդանալ»,-ասել է նա՝ հավելելով, որ բանակցություններ են ընթանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |