ԵՏՄ-ն ու Իրանը սկսում են ԱԱԳ ստեղծման համաձայնագիր նախապատրաստել![]() 7 մարտի 2017 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները կազմակերպելու մասին կարգադրություն են ստորագրել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին: Միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները ստորագրել են նաև 2015-2016-ի համար անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակի մասին, «ԵՏՄ-ում ինտեգրացիոն պոտենցիալ ունեցող տնտեսության ոլորտների և դրանց օգտագործմանն ուղղված միջոցառումների մասին» կարգադրությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նիստի մասնակիցները ստորագրել են նաև մինչև 2025թ. ԵՏՄ թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների նախապատրաստման աշխատանքների մասին հանձնարարականը: Ստորագրվել են ագրորադյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների մասին, 2016-2017-ին գյուղարտադրանքի հիմնական տեսակների վերաբերյալ անդամ երկրների առաջարկի և պահանջարկի մասին կարգադրությունները: Ստորագրվել են նաև այլ և այլ փաստաթղթեր: Օրակարգային հարցերի շարքում առանձնակի կարևորվել է ԵՏՄ-երրորդ երկրներ առևտրային բանակցությունների վարման ընթացքը, որի առնչությամբ հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ և առաջ մղել ԵՏՄ-Իրան բանակցային գործընթացը: Ընդերցեք նաև.ՀՀ վարչապետ. ԵՏՄ ներուժը դեռևս լիարժեք չի օգտագործվում ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |