Կոսովոյի հարցով կոնտակտային խումբը Նյու-Յորքում քննարկել է տարածաշրջանի ապագա կարգավիճակի որոշման հետագա քայլերը29 սեպտեմբերի 2007 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Նյու-Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում կայացել է Կոսովոյի հարցով նախարարական նիստ: Դրա կազմում են Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Նիստին մասնակցել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:Խումբը քննարկել է տարածաշրջանի ապագան որոշելու հնարավոր հետագա քայլերը եւ կոչ է արել Բելգրադին եւ Պրիշտինային սերտորեն համագործակցել բանակցությունների շրջանակներում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց գլխավոր նախարար Դեւիդ Միլիբանդը: Նա ընդգծել է, որ հանդիպումը շատ կառուցողական էր եւ դրա բոլոր մասնակիցները հաստատել են իրենց հակվածությունը խնդրի կարգավորման նկատմամբ: «Հանդիպման մասնակիցները նշել են աշխատանքի դրական արդյունքները, որը կատարել է Ռուսաստանի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից ներկայացված միջնորդների «եռյակը» Կոսովոյի ապագա կարգավիճակի մասին Բելգրադի եւ Պրիշտինայի ներկայացուցիչների ուղղակի երկխոսությունն սկսելու նպատակով` ծրագրված սեպտեմբերի 28-ին»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ: Դրանում ընդգծվում է, որ հանդիպմանը հաստատվել է, որ «տվյալ սուր հարցի կարգավորման առավել օպտիմալ տարբերակ կարող է դառնալ Բելգրադի եւ Պրիշտինայի կողմից պայմանավորվածության հաստատումը, որը հետագայում կարող էր հավանություն ստանալ ՄԱԿ-ի ԱԽ կողմից», հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: 1999 թվականից Կոսովոն գտնվում է Կոսովոյում ժամանակավոր աշխատակազմի գործերով ՄԱԿ-ի Առաքելության ժամանակավոր ղեկավարության ներքո: Ընդ որում, տարածաշրջանը մնում է Սերբիայի մաս: Դրա վերջնական կարգավիճակի որոշման իրավունքը պատկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |