«Բելավիան» վերսկսում է թռիչքները դեպի Երևան![]() 7 մարտի 2017 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Բելառուսական «Բելավիա» ընկերությունը մայիսին վերսկսելու է Մինսկ-Երևան-Մինսկ չվերթով թռիչքները: Այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը: «Բելավիան» դադարեցրել էր թռիչքները դեպի Հյաաստան մոտ մեկ տարի առաջ: «Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, կարևոր տրանսպորտային հանգույց է, մշակութային և գիտական կենտրոն: Առաջին հերթին այն գրավում է Արարատի հիասքանչ տեսարանով, որը կարելի է տեսնել արդեն օդանավակայանում: Հայաստանում կարելի է ճաշակել նաև Ասիայի հնագույն խոհանոցներից մեկի ուտեստները: Հայաստանի զբոսաշրջիկների համար դա հիանալի հնարավորություն կլինի Մինսկ հասնել ուղիղ չվերթով և ծանոթանալ մեր երկրի տեսարժան վայրերին»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը, հայտնում է Sputnik-ը: Թռիչքները կվերսկսվեն մայիսի 24-ից, դրանք կատարվելու են շաբաթական 2 անգամ: Ինքնաթիռը Մինսկից կուղևորվի չորեքշաբթի և կիրակի 22:40-ին: Ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան տեղի կունենա մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 02:45-ին: Երևանից թռիչքները կիրականացվեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամանումը Մինսկ կլինի 05:45-ին: Թռիչքի տևողությունը 3 ժամ 10 րոպե է: Թռիչքները նախատեսվում է իրականացնել Embraer 175 օդանավերով, տարողությունը 76 աթոռ է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |