Մեթյու Բրայզան պատրաստ է ծախսել իր ողջ էներգիան Ղարաբաղի հարցի կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա29 սեպտեմբերի 2007 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կաջակցի Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների հետագա ամրապնդմանը: «Ես պատրաստ եմ ծախսել իմ ողջ էներգիան Ղարաբաղի հարցի կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա, քանի որ այդ հարցերի կարգովորումը եւս կամրապնդի Ադրբեջանի եւ Թուրքիայի կապը», հայտարարել է նա թուրքական «NTV» հեռուսաալիքին տված հարցազրույցում:«ԱՄՆ-ն բավական դրական կընդունեն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավման քայլերը: Լավ կլիներ, եթե Անկարան ու Երեւանը կարողանային իրենց ջանքերով մերձեցնել դիրքորոշումները` ստեղծելով նորմալ եւ դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է Բրայզան: Բրայզան նշել է, որ հոյակապ հասկանում է` որքան բարդ է այդ հարցը, քանի որ անձամբ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ամերիկացի դիվանագետը հավելել է, որ բոլոր այդ խոչընդոտների վերացումը թույլ կտա նաեւ արագացնել Թուրքիայի ինտեգրումը Եվրամիություն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |