Ղազախստանի հետ խաղում ՀՀ հավաքականի՝ հրավիրված ֆուտբոլիստների անունները հայտնի են 7 մարտի 2017 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի-26-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Լևոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան), Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան), Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան), Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս), Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Կամո Հովհաննիսյան «Տորպեդո-Բելազ» (Բելառուս), Գաել Անդոնյան «Վերիա» (Հունաստան),Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա), Էդգար Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա), Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան), Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա), Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա), Տիգրան Բարսեղյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Արտյոմ Սիմոնյան «Լե Մոն» (Շվեյցարիա), Արթուր Սարկիսով «Ենիսեյ» (Ռուսաստան), Ռուսլան Կորյան «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան) Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան): Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյանն ու Ֆինլանդիայի նախագահը կարևորել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման քայլերը Նրանք անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրենը՝ բանկ-տեխնոլոգիաներ կապի և զարգացման հեռանկարների մասին Նա խոսել է բանկի, նորագույն տեխնոլոգիաների և հաճախորդների միջև կապի մասին Իրանն ուզում է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ Համապատասխան գրությունը ստացվել է մայիսի 27-ին ՀՀ-ն ու Սերբիան մտադիր են գործակցել պաշտպանության ոլորտում Քննարկվել են նաև ԶՈւ բարեփոխումներին առնչվող հարցեր |