Եվրոպայի խորհուրդը մտահոգված է Լապշինի ճակատագրով 7 մարտի 2017 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհուրդը մտահոգված է Բաքվում ազատազրկված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագրով:Եվրոպայի խորհրդի Լրագրողների պաշտպանությանն ու անվտանգության աջակցության հարթակը հայտարարություն է տարածել: Կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Լապշինին սպառնացող դատավարության առնչությամբ: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու: Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներն ադրբեջանական կողմի պատասխանին են սպասում բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման դիմումի կապակցությամբ: Դատավարության ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է պետության կողմից իր համար նշանակված փաստաբանի ծառայություններից: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը մարտի 1-ին հայտնել էր փաստաբան Սաֆար Հուսեյնովը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |