Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրը մեկնարկում է![]() 7 մարտի 2017 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրն է մեկնարկում: Մարտի 7-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը՝ ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ ԱԻՆ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցությունը «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարում» ծրագրի շուրջ, մասնավորապես՝ Նուբարաշենի գերեզմանոցում թաղված թունաքիմիկատների ոչնչացմանն ուղղված միջոցառումների իրականացման նախագիծը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ԱԻՆ ենթակայության և գործառնական կառավարման ներքո գտնվող վտանգավոր քիմիական թափոնների կառավարման Կոտայքի ազգային կենտրոնի կառուցումը և շահագործումը: Այն ծառայելու է որպես վտանգավոր քիմիական թափոնների կառավարման/պահեստավորման արդիական միջազգային չափանիշներին համապատասխան ապահով միջանկյալ պահոց/կենտրոն: Պահեստային շինության կառուցումը հնարավորություն կտա նաև իրականացնել ներկայումս չգործող և վերահսկողությունից դուրս գտնվող օբյեկտներում մնացած վտանգավոր քիմիական նյութերի հետագա անվտանգ պահպանության խնդիրը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են ՀՀ ԱԻՆ-ի և ՄԱԶԾ-ի միջև Մտադրությունների մասին հուշագրի ստորագրաման նախագծի կազմումը: Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը վնասազերծելու նպատակով Հայաստանի կառավարությունը և միջազգային կառույցները առաջարկում են Կոտայքի մարզում՝ Հրազդան քաղաքի մոտ, ստեղծել ազգային պահեստ և Նուբարաշենի թունաքիմիկատները տեղափոխել այնտեղ և նախապես ապահովել թունաքիմիկատների անվտանգ փաթեթավորում: Ինչ վերաբերում է չեզոքացման միջոցառումներին, ապա «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագրի պայմանն է, որ թունաքիմիկատները կարող են ոչնչացվել միայն եվրոպական չափանիշների համաձայն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |