«Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների ցուցահանդես՝ Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում![]() 7 մարտի 2017 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի շրջանակում հայտարարվել էր «Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների մրցույթ: Ստացվել էր մոտ երկու տասնյակ լուսանկարներ: ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ փառատոնի շրջանակում կազմակերպվեց ցուցահանդես` հնարավորություն տալով մրցույթին մասնակից լուսանկարները ներկայացնել հանրությանը: Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երևանում Բրիտանական դեսպանատունը: «Հավասար հնարավորությունների քաղաքականությունը Բրիտանական խորհրդի ամենակարևոր արժեքներից է, որը մենք արտացոլում ենք մեր բոլոր ծրագրերում: Այս մրցույթի և ցուցահանդեսի նպատակն է մեկ անգամ ևս բարձրաձայնել ներառականության մասին` նպաատելով մեր հասարակությունում դրա ամրապնդմանը»,- ասել է Բրիտանական խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Մրցույթի մասնակիցները լուսանկարները ներկայացրել էին հաշվի առնելով ներառականության դրսևորումները մի քանի ոլորտներում, այդ թվում տարիք, հաշմանդամություն, ազգություն, գենդեր, կրոն և սեռական կողմնորոշում: «Իմ տղան ունի աուտիզմ և մեր հասարակությունում իրազեկման, կրթության և ներառականության լուրջ խնդիր կա: Ես որոշեցի մասնացել և իմ տղայի պատմությամբ նպաստել իրազեկմանը: Իմ մեծագույն ցանկությունն է, որ ծնողները երբեք չամաչեն իրենց երեխայի հաշմանդամությունից և պարզ խոսեն այդ մասին»,- ասել է մասնակից Լենա Հարությունյանը, «TMM Սովորեցրու ինձ ավելին ուսուցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի տնօրենը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում (Պետրոս Ադամյան 14) ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 17-ը: Ցուցահանդեսին այցելուները հնարավորություն կունենան քվեարկել իրենց դուր եկած լուսանկարի օգտին: Ցուցահանդեսի ավարտին առավելագույն քվե ստացած լուսանկարի հեղինակը կճանաչվի հաղթող և կհրավիրվի փառատոնի փակման արարողությանը: Ցուցահանդեսն այցելելու համար նախապես հարկավոր կլինի գրանցվել այստեղ:Մուտքն ազատ է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |