Զարուհի Փոստանջյանը նոր քաղաքական հարթակ է ձևավորում 8 մարտի 2017 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է նոր քաղաքական հարթակ ստեղծելու ծրագրի մասին: «Մի խումբ քաղաքացիների հետ նախաձեռնում ենք նոր պլատֆորմ, որը միտված կլինի ողջ հայության համախմբմանը ու նրա քաղաքական իրավունքների իրագործմանը», - ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում: Մարսի 15-ին տեղի կունենա նորաստեղծ կառույցի առաջին համագումարը, որի ժամանակ կհայտարարվի կոնկրետ ծրագրի և հարթակի անվանման մասին: Պատգամավորը մանրամասնել է, որ հարթակի ծրագրի համաձայն, մասնավորապես, պիտի ընտրության իրավունք ստանան Սփյուռքում բնակվող հայերը: Զարուհի Փոստանջյանը դեմ էր «Ժառանգություն» կուսակցության համագործակցությանը Վարդան Օսկանյանի «Համախմբման» ու Սեյրան Օհանյանի «Երրորդ Հանրապետության» հետ (երեք ուժերը գնում են ընտրությունների «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով): ԱԺ վերջին քառօրյայում նա հայտարարել էր «Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալու մասին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |