Կարայանը ֆրանսիացի գործարարներին ներկայացրել է ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները

Կարայանը ֆրանսիացի գործարարներին ներկայացրել է ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Փարիզում ֆրանսիացի գործարարների է ներկայացրել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները:

Կարայանը Ֆրանսիայի հեղինակավոր գործարարների միության (ՄԵԴԵՖ) «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպում է ունեցել կազմակերպության անդամների հետ: Նահանդիպման ընթացքում հանդես է եկել զեկույցով:

Նախարար Կարայանն իր ելույթում խոսել է ՀՀ Կառավարության ծրագրերի, ներդողների համար օրենսդրական բարեփոխումների և ներդրումային քաղաքականության մասին: Կարայանը ֆրանսիացի գործարարների է ներակայացրել տնտեսության հեռանկարային օղակները, դրանց զարգացումն ու ներուժը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն, դեղագործություն և այլն:

Նախարարը գործարարների ուշադրությանն է ներկայացրել մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են ՀՀ կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի ներդրումային գրավչությունները, ազատ տնտեսական գոտիները, արտոնյալ առևտրային ռեժիմները, մուտքը մեծ շուկաներ և այլն:

«Վերոնշյալ բոլոր ոլորտներն ունեն զարգացման մեծ ներուժ ու համագործակցության լայն հնարավորություններ, որոնք կյանքի կոչելու համար Հայաստանում ստեղծված են գործարարությամբ զբաղվելու համար եվրոպականին չզիջող, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի առաջադեմ դաշտ, օրենսդրորեն պաշտպանված և ազատ ներդրումային միջավայր, Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության և ինտեգրացիոն գործընթացների շնորհիվ անընդհատ ընլայնվող շուկա, ինչպես նաև մի շարք արտոնություններ ներդրողների համար։ ՀՀ կառավարությունն ունի հստակ մոտեցում վերոնշյալ հնարավորությունների իրականացման համար, և ես կուզեի, որ այս ուղերձը հասնի մեր բոլոր գործընկերներին, այն է՝ ներդրողին ամբողջական աջակցություն։

Կուզեի ևս մեկ անգամ շեշետադրել ու վստահեցնել, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին ցուցաբերվում է ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում՝ ապահովելով ներդրողներին անհրաժեշտ աջակցություն և արտոնությունների լայն գործիքակազմ»-, նշել է Կարայանը։

Նախարարն ընդգծել է, որ կա հայ-ֆրանսիական լայն տնտեսական համագործակցություն, սակայն հարկավոր է իրացնել առկա ողջ ներուժը էլ ավելի խորացնելու այն՝ փոխգործակցելով ներդրումային ծրագրերի շուրջ, բազմազանեցնելով և ընդլայնելով ֆրանսիական կապիտալը Հայաստանում:Զեկույցի ավարտին գործարարները մի շարք հարցեր են հղել նախարարին, որոնք հիմնականում առնչվել են Հայաստանում ներդրումային նախագծեր իրականացնելու պայմաններին, ԵԱՏՄ, իրանական, եվրոպական շուկա մուտք գործելուն և այլն:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Փարիզում անհատական հանդիպումներ է ունեցել տասից ավելի գործարարների հետ, որոնք հետաքրքրված են՝ գործունեություն ծավալելու Հայաստանում (գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լոգիստիկա և այլն): Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետևյալ կազմակերպությունների հետ Airbus Group, Oberthur Technologies, Artelia, Bureau Veritas, Inotech International, Farmex Technoligies, MDP Consulting, Sodiaal Web.ISI, Jamaris, Ֆրանսիայում Հայաստանի Առևտրի և արդյունաբերության պալատ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---