Նիդերլանդներում ևս չեղարկել են Չավուշօղլուի ելույթը![]() 9 մարտի 2017 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ռոտերդամում կայանալիք քարոզչական հանրահավաքը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ չի կայանա: Այդ մասին հայտարարել է հոլդանական քաղաքի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը: Ավելի վաղ Գերմանական Համբուրգում տեղի իշխանությունների որոշմամբ չեղարկվել էր մարտի 7-ին նախանշված Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթը: Ավելի վաղ, Նիդերլանդներում թուրքերի ասոցիացիայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Չավուշօղլուն մտադիր է մասնակցել մարտի 11-ին կայանալիք հանրահավաքին՝ համոզելու համար երկքաղաքացիություն ունեցող հոլանդացի թուրքերին հավանություն տալ Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ահմեդ Աբութալեբը հայտարարել է, թե միջոցառումն ամենայն հավանականությամբ պետք է չեղարկվեր հասարակական կարգի համար սպառնալիքի ու անվտանգության նկատառումներից ելնելով: Ավելի վաղ Նիդերլանդների ԱԳ նախարար Բերտ Կունդերսը դեմ էր արտահայտվել թուրք նախարարների կողմից երկրում քարոզչական միջոցառումների անցկացմանը: Անկարան իրազեկվել էր այդ մասին: Չավուշօղլուն իր հերթին անընդունելի է համարել Նիդերլանդների իշխանությունների գործողությունները: Ավելի վաղ Գագենաու քաղաքի իշխանություններն էին չեղարկել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագի ելույթը, որը Գերմանիա էր ժամանել Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ թուրք համայնքի առջև ելույթ ունենալու նպատակով: Երբ քաղաքի իշխանությունները չեղարկեցին նրա ելույթը թուրք համայնքի առջև, նախարարը հեռացավ երկրից և հրաժարվեց հանդիպել գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ: Մինչդեռ հայտնի է դարձել, որ շվեյցարական Ցյուրիխ կանտոնի իշխանությունները դիմել են դաշնային կառավարությանը՝ խնդրելով չեղարկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այցն անվտանգության նկատառումներով, հայտնում է Ֆրանսպրեսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |