Ջրային պետկոմիտե. Ջողասի ջրամբարում ադրբեջանցիները պոմպ չեն տեղադրել![]() 9 մարտի 2017 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Տարածված տեղեկատվությունը, որ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ջողասի ջրամբարում ադրբեջանական կողմը պոմպ է տեղադրել և օգտվում է ջրից, չի համապատասխանում իրականությանը. ջրամբարի ներսում պոմպ չկա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Ադրբեջանի վարչական տարածքում ջրամբարից դուրս եկող ջրով ձևավորված գետի հոսքի վրա պոմպի տեղակայված լինելու կամ շահագործման վերաբերյալ Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկատվություն չունի: «Արձագանքելով վերջին շրջանում մամուլում հայտնվող հրապարակումներին՝ հարկ ենք համարում նշել, որ Ջողասի ջրամբարի տեխնիկական և ինժեներական լուծումները թույլ են տալիս շահագործել այն, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածում, երկու կողմերի վերահսկողության տակ, դրա շահագործումը ժամանակավորապես դադարեցված է», - ասված է ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետկոմիտեի հաղորդագրությունում: Ջրամբարը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Ջողասի (Ոսկեպարի ստորին հոսանքը) միջին հոսանքում՝ մոտ 650 մ բարձրության վրա։ Այն կառուցվել է խորհրդային տարիներին և շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Մակերեսը 2, 14 կմ² է, առավելագույն խորությունը՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 միլիոն մ³, օգտակարը՝ 43 միլիոն մ³։ Խորհրդային տարիներին ջրամբարի ջուրը համանուն ջրհան կայանով մղվում էր Նոյեմբերյանի ու Իջևանի մայր ջրանցքներ։ Ոռոգվում էր մոտ 10 000 հա հողատարածք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածներում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |