Մխիթարյանը՝ 2017-ին առավելագույն գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների ցանկում![]() 9 մարտի 2017 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 2017-ին առավելագույն գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների ցանկում: Մխիթարյանը 14 այդպիսի պահի հեղինակ է: 2017-ին ամենաշատ գոլային պահեր է ստեղծել Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը՝ 30: Տոնի Կրոսն իր հաշվին ունի 24 պահ, Ալեքսիս Սանչեսը` 18, Կոկեն` 16, Նասրին, Ինսինյեն և Ազարը` 15-ական, Պոլ Պոգբան և Կևին Դե Բրյույնեն` 14-ական, գրում է Armsport.am-ը Squawka-ի վրա հղումով: «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստների քսանյակում է:Ըստ երկրպագուների հարցման, Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 3 լավագույն տրանսֆերների թվում է ֆերգյուսոնի հեռանալուց հետո: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |