ՀՀ ներկրվող մեքենաների քանակն ավելացել է![]() 9 մարտի 2017 - 13:07 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 33000 մարդատար ավտոմեքենա՝ $130.6 մլն ընդհանուր արժեքով: Նախորդ տարվա համեմատ ներկրված մեքենաների թիվն ավելացել է 5.700 հատով: 2015-ին ներկրվել էր 27300 հատ մեքենա՝ $133.4 մլն արժեքով: Ստացվում է, որ չնայած ներկրված մեքենաների քանակի աճին, գումարային առումով մոտ 2.1%-ով նվազում է գրանցվել: 2015-ին ներմուծված 1 մեքենայի միջին մաքսային արժեքը կազմել էր $4890, 2016-ին՝ $3960: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների համձայն, 2016-ին ՀՀ է ներկրվել նաև $25.7 մլն-ի 1.800 հատ բեռնատար: 2015-ին ներկրվել էր 2.000 բեռնատար՝ $25.7 մլն 24.9 մլն ընդհանուր արժեքով: Ավելի ավղ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի և ՊԵԿ նախագահի հանձնարարականներով մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |